ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. ՀՅԴ-ն` ԲՀԿ-ի մատռվակ ու սազանդար

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. ՀՅԴ-ն` ԲՀԿ-ի մատռվակ ու սազանդար
20.03.2014 | 12:22

Նեոդաշնակցականները միշտ էլ աչքի են ընկել անսզբունքայնությամբ: Նրանք բազմիցս «դեմ ըլլալով» կողմ են քվեարկել երկրի համար ոչ բարենպաստ բոլոր նախագծերին, որոնց դիմաց իրենց ինչ-որ բան են խոստացել՝ բիզնես, պորտֆել, դիվանագիտական պաշտոն, փող: Վերջին ակորդը ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի դիֆերամբներն էին` ուղղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ընկեր Ալվարդը սխրանք է որակում, իր խոսքով, ամենաազդեցիկ օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ համագումարում արտահայտած տեսակետները: Գովեստներ է շռայլում նրա հասցեին, հույս հայտնում, որ չնայած գաղափարական տարբերություններին, ոչ իշխանական ուժերը կարող են միավորվել: Իսկ ամենատարօրինակն այն է, որ Ալվարդ Պետրոսյանը կարծում է, թե ՀՅԴ-ից բացի հստակ գաղափարներ ունեցող կուսակցություն չկա: Երբևէ ՀՅԴ-ի վարկանիշը այսքան օրհասական չի եղել, որքան այսօր: 123-ամյա կուսակցությունը վերածվել է ԲՀԿ-ի մատռվակի ու սազանդարի: Գլուխը քարը պատմությունն ու ավանդույթը, կարևորը «քյարն» է:

Դիտվել է՝ 3916

Մեկնաբանություններ